Category Archives: Մայրենի

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը: 

Մրջյուն 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը: 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ: 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։ 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։  

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։  

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար: 

Առաջադրանք 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է: 
    Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: 
     
  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: 
    Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: 
     
  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները: 
    Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: 
     
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը. 
     
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է: 
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: 
     
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը. 
     
  • զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը, 
  • մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ, 
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան, 
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։ 
     
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին: 
    Ես շատ բան իմացա մրջյունների մասին և շատ ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի աշխատող մրջյուններ։ 
     
  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ: 
    Մրջյուններ 
    Երեխաներ 
    Հատիկներ 
    Փշուրներ 
     
  1. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:  
    Տանել 
    Կառուցել 
     
  1. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ: 
    Մրջյունը աշխատասեր է, ուժեղ և փոքր։ 
     
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս 
  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ, 
  • գործողություն:

Նելլի Չմբտյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։ 

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է 

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ 
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։   

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։ 

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։  
 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի: 

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն: 

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի: 

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: 

Առաջադրանքներ 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է. 
     
  • լեռներում, 
  • անտառներում,  
  • անապատներում, 
  • լեռնային անտառներում 
     

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է. 
 

  • 500 կգ, 
  • 1 տոննա, 
  • 250 կգ, 
  • 300 կգ
     

     3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս. 
 

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում, 
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 
     

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: 
 

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։  
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։ 
  • Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։  
     

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։ 
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի: 
 

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին: 
Ես իմացա որ վագրերը հիմնականում որսում են հիվանդ և թույլ կենդանիների։ 

       7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 
  Արագ – դանդաղ 
  Երկար – կարճ 
  Քիչ – շատ 
  Հիվանդ – առողջ 

        8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:  
                  1 երեք 
                  2 երեք հարյուր 
 

         9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։ 
                 1. արագ 
                 2. որսորդ 

        10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.  
 

  1. թիվ, 
  1. առարկա, 
  1. գործողություն, 
  1. հատկանիշ:

Հաշվետու պատում

Գրել ողջ տարվա ընթացքում  կատարված աշխատանքների մասին մի քանի նախադասությամբ։
Ինձ շատ դուր է եկել մայրենիի դասը և ես կատարում եմ մայրենիի առաջադրանքները։

Տեղադրել մայրենիիի բաժինը։
Մայրենիի բաժինը

Տեղադրել մայրենիի դասերից քեզ ամենից դուր եկած առաջադրանքը։

Երեք խոզուկները

Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:
Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով․․․- Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք: Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:- Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:- Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:- Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց,- Փուուո՜ւհ…Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ Նիֆ Նիֆի տուն: Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:- Ինձ ներս չեք թողնի խոզուկներ,- հարցրեց նա:Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:- Լավ: Հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: – Փուուո՜ւհ…Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ գալիս էր նրանց ետևից:Նա կանգնեց քարե տան առաջ ու հարցրեց.- Խոզուկներ, ինձ ներս չե՞ք թողնի:- Հեռացիր, քանի ողջ ես,- պատասխանեց Նուֆ Նուֆը:- Լավ, հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա:Գայլը փչեց, բայց տունը տեղից անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ․․․

1. Գրիր ինչ է երրեք խոզուկների անունները

2. Գրիր այս բառերի հականիշները
փափուկ-
սիրուն-
բարցր-
նեղ-

3. Գրիր ինչ են կառուցում երրեք խոզուկները

4. Շարունակիր հեքիաթը

Երրեք խոզուկները

Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:
Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով․․․- Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք: Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:- Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:- Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:- Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց,- Փուուո՜ւհ…Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ Նիֆ Նիֆի տուն: Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:- Ինձ ներս չեք թողնի խոզուկներ,- հարցրեց նա:Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:- Լավ: Հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: – Փուուո՜ւհ…Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ գալիս էր նրանց ետևից:Նա կանգնեց քարե տան առաջ ու հարցրեց.- Խոզուկներ, ինձ ներս չե՞ք թողնի:- Հեռացիր, քանի ողջ ես,- պատասխանեց Նուֆ Նուֆը:- Լավ, հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա:Գայլը փչեց, բայց տունը տեղից անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ․․․

1. Գրիր ինչ է երրեք խոզուկների անունները

2. Գրիր այս բառերի հականիշները
փափուկ-
սիրուն-
բարցր-
նեղ-

3. Գրիր ինչ են կառուցում երրեք խոզուկները

4. Շարունակիր հեքիաթը

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (մանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։
Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը:

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։
Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին:

Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս:

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։
Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։
Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։
Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե մանաք, որ շոկոլադը աճում է ծառի վրա:

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմանաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։
Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
Օգտակար-վնասակար
քաղցր-դառը
գեղեցիկ-տգեղ
տաք-սառը
կոշտ-փափուկ
դառնահամ-քաղցրահամ
հաճելի-տհաճ
համեղ-անհամ
գնել-վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։
Բայ-սիրում են, անվանում են, գնել, պատրաստում են, ավելացնում են։
Ածական-համեղ, ծիծաղելի, դառը, օգտակար, քաղցր։

Առաջադրանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օրնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Գահաժառանգ դարձավ փոքր տղան, որովհետև աշխատասեր էր։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Ես գյուղացիներին կնվիրեի գյուղատնտեսական գործիքներ։

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյական – ոսկի, հող, գութան
Բայ – դժվարանում էր, ժառանգել, բաժանել
Շաղկապ – իսկ, որ, և

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

Խելացի թագավոր

ուժեղ որդի

երիտասարդ գահաժառանգ

ուրախ գյուղացի

հին գութան

փխրուն հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
Բարդ – ոսեկեզոծ, ոսկեբերան
Ածանցավոր – ոսկերիչ, ոսկեղեն

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր թագավոր 
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա – թագավոր

Ընծայել – նվիրել

Ավարտել – վերջանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ – շատ

Երիտասարդ – ծեր

Տխրել – ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

Ոսկի գահ

ոսկի մատիտ

շռայլորեն բաժանել

նվիրել գիրք

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։
Թագավորը ուրախացավ։

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են նրանց պետք է օգնել։

Թագավորը հայտարարեց , որ պատրաստվեն պարահանդեսի։

Գծով միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը։

Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը ծուլություն է ծնում։

Անբանի համար ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։

Ծուլություն է ծնում։

Բախտի աջ ձեռքն է։

Երկինքն էլ է օգնում։

Ամեն օր տոն է։

Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։
Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։ Գութան նվիրող որդին շատ ուրախացավ և ընդունեց գահը։ Նա խելացի կառավարեց, և շենացրեց երկիրը։

Անտեսանելի Տոնինոն

Ջ, Ռոդարի

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է , ինչպես ուզում էր։ Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից;

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում; Գիտե՞ք՝ ով է իմ հայրը; Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելով իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։
Տոնինոն վախենում էր երբ նրան դաս էին հարցնում, նա չարաճճի էր, անտեսանելի և ուրախ։

Ի՞նչ էր երազում Տոնինոն։
Տոնինոն երազում էր անտեսանելի դառնալ։

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դաարձել։
Երբ ուսուցչուհին ներկա բացակա էր անում։

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։
Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։
Երբ մտածում էր անտեսանելի լինելու մասին։

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։
Կգնաի խանութ, խաղալիքներ կվերցնեի, կտանեի փոքրիկ երեխաներին կնվիրեի և մի փոքրիկ նվեր ընտանիքիս համար կվերցնեի։ Ինձ համար էլ կվերցնեի հագուստներ։

Տեքստում ընդգծված նախադասութունը մեկնաբանի՛ր։

Ո՞վ փրկեց տղային։
Ծերունին։

Տեքստից առաձնացրո՛ւ ծերունու խոսքերը։ Մի քանի նախադասությամբ մեկնաբանի՛ր։
-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։
-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։
Ես խորհուրդ եմ տալիս Տոնինոյին , որ չարաճճիություն չանի և լսի ծնողներին։

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։
Ես երազում եմ լինել այնպիսի մի տեղ, որտեղ կան շատ գեղեցիկ ծաղիկներ, ծառեր, և շքեղ ջրվեժ։

Բառարանային աշխատանք

Օրինակի համաձայն՝ տեքստում ընդգծի՛ր գրությամբ և արտասնաությամբ տարբերվող բառերը։
Անգամ
դարձել է

Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։
Բղավեց – գոռաց
ծլկեց – փախչեց
բացականչել – ձայն տալ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական-անսովոր

ծեր-երիտասարդ

իջնել-բարձրանալ

հուսալ-հուսահատվել

մեղադրել-արդարացնել

աղմկոտ-լուռ

ուշանալ-արագանալ

Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։
Ածական – անտեսանելի, չլսեց, վախկոտ
Գոյական – տղա, մայրիկ, ծերուկ
Բայ – քաշել, վազվզել, առաջարկել

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշացում

աղմկոտ-աղմուկ

զայրանալ-զայրույթ

ուրախանալ-ուրախություն

հուսալ-հուսահատություն, հույս

կարծել-կարծիք

դիտել-դիտում

բարձրանալ-բարձունք

Մանչուկն ու Կառլսոնը

Ա. Լինդգենի

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական-անսովոր, բացառիկ

բ/ փոքրիկ-մեծ

գ/ սիրունիկ-տգեղ

դ/ տխուր-ուրախ, զվարթ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:
  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել

 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
    Երեխաներ, քաղաքներ, մարդիկ, աստղեր
  • Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր (դեմք ունեցող) բայ՝ դիմացը նշելով դեմքը:
  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ․ճշմարտությունը , քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված , էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի։

դ/ Դատարկ տակառը բարձր ձայն կհանի։

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է: Արևածաղիկ
                     
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն։
    Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա։
  • Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է։
  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ոչ, որովհետև նա տղա է։
  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր շնիկ ունենալ։
  • Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Ես կուզեի, որ Մանչուկը շնիկ ունենար։

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

  1. Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։
    Մուրհակ-պարտաթուղթ
    տնպահ-տանը հետևող
    բադամ-նուշ
    հավան կացան-հավանեցին
    համրել-հաշվել
    վախտ-ժամանակ
  2. Նկարագրիր լեգենդի հերոսներին։
    Չղջիկը ու ճայը անխելք ու արկածախնդիր էին։
  3. Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։
    Չղջիկը և ճայը որոշել էին դառնալ վաճառականներ։ Նրանք փշից պարտք վերցրին և ճայը փողը առնելով թռավ հեռու երկրներ առևտուր անելու։ Նա ապրանքը լցրեց նավի վրա, բայց նավը խորտակվեց ծովում և ճայը ամեն ինչ կորցրեց։ Նա չվերադարձավ տուն։ Չղջիկը երկար սպասեց նրան։ Մի օր էշ փուշը հայտնվեց և պահանջեց իր փողը։ Չղջիկը վաճառեց իր ունեցած – չունեցածը, բայց դա բավական չէր։ Չղջիկը փախավ տնից, որ ազատվի պարտատիրոջից։
    Այդ օրվանից նրանց ոչ-ոք չի տեսել։
  4. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
  5. Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։

Չղջիկներ (լատ.՝), միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

6. Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են


Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

_Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով սառնարաններից մեկի հեռախոսը:

_ Բարև,-պատասխանեցին ներսից:

_Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

_Ոչ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Իսկ ի՞նչ է,   Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:

_ Չէ՜, ինչու, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:

_Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ինչ կլինի այդ ժամանակ:
_Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեի իմ զինվորներին նրան բանտ նստեցնել;

_ Չէ՜ մի, բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու: