Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (մանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։
Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը:

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։
Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին:

Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս:

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։
Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։
Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։
Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե մանաք, որ շոկոլադը աճում է ծառի վրա:

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմանաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։
Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
Օգտակար-վնասակար
քաղցր-դառը
գեղեցիկ-տգեղ
տաք-սառը
կոշտ-փափուկ
դառնահամ-քաղցրահամ
հաճելի-տհաճ
համեղ-անհամ
գնել-վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։
Բայ-սիրում են, անվանում են, գնել, պատրաստում են, ավելացնում են։
Ածական-համեղ, ծիծաղելի, դառը, օգտակար, քաղցր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *